Ինչպես հաղորդում է Ռիա Նովոստի գործակալությունը, Մոզամբիկում տեղի ունեցած ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 117 մարդու: Այդ մասին հայտնել է տեղի փրկարարական ծառայության ներկայացուցիչ Ռիտա Ալմեյդան, նշելով որ ավելի քան 50 հազար մարդ տեղավորվել է ժամանակավոր կացարաններում, իսկ քաղաքացիների մեծ մասի մահվան պատճառ է հանդիսացել ջրհեղեղի ժամանակ շինության փլուզումը:
Աղետից առանձնապես տուժել են երկրի կենտրոնական ու հյուսիսային շրջանները, իրավիճակը Մոզամբիկում վերահսկվում է:
Հիշեցնենք, որ շաբաթվա սկզբից երկրում հայտարարվել էր արտակարգ իրավիճակ: Ընդհանուր առմամբ աղետից տուժել է 400 հազար բնակիչ, իսկ երկրում կազմավորվել է շուրջ 40 ժամանակավոր բնակության կենտրոններ, շուրջ 200 հազար մարդ ստիպված է եղել լքել բնակության վայրերը: