Հասարակություն 

Սթոլթենբերգ. Պուտինի հայտարարությունն ապսուրդ է

 

Ինչպես հաղորդում է Ռիա Նովոստի Գործակալությունը, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը աբսուրդ է կոչել ՌԴ նախագահ Վլադիմիր պուտինի հայտարարությունն այն, որ ուկրաինական բանակն, ըստ էության, իրենից ՆԱՏՕ-ական լեգիոն է ներկայացնում:

«Հայտարարությունը, որ Ուկրաինայում գործում է ՆԱՏՕ-ի լեգիոն, անհեթեթություն է»,-ասել է Դաշինքի ղեկավարը: Նրա պնդմամբ, «Ուկրաինայում միակ օտարերկրյա ուժերի ներկայացուցիչները ռուսական զորքերն են»:

Ավելի վաղ, Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ Ուկրաինայի զինված ուժերը իրենցից օտարերկրյա լեգիոն են ներկայացնում: Պուտինի կարծիքով, ուկրաինական բանակը գործում է առաջին հերթին ՆԱՏՕ-ի, այլ ոչ սեփական շահերից ելնելով: ՌԴ նախագահը նաեւ ասել է, որ Ուկրաինայում ՆԱՏՕ-ական լեգիոնի հիմնական նպատակը Ռուսաստանի աշխարհաքաղաքական զսպումն է:

 

Նույն շարքից