Հասարակություն 

Իսրայելցին դատի է տվել Աստծուն

Իսրայելի բնակիչներից մեկը Հայֆայի դատարան հայց է ներկայացրել Աստծու դեմ, այս մասին հայտնում է The Times of Israel-ը:

Տղամարդը, ում անունը չի հրապարակվում, բողոքում է, որ Արարիչը վերջին շրջանում շատ անարդար է իր հետ վարվում: Դատարանի պրոտոկոլում նշվում է, որ Աստվածը՝ որպես պատասխանող կողմ, չի ներկայացել դատին:

Դատավորը հայցը ծիծաղելի է համարել և խորհուրդ է տվել «տուժողին» դիմել այլ մասնագետի օգնությանը:

Հավելենք, որ հայցվորը նախկինում էլ է բողոքել Աստծուց՝ պահանջելով, որ վերջինս իրեն չմոտենա, սակայն ոստիկանությունը ուշադրություն չի դարձրել այդ պահանջի վրա:

Նույն շարքից