Քաղաքական 

Լոնդոնը պաշտոնապես նոր քաղաքապետ ունի. Նա մուսուլման է

Լոնդոնի քաղաքապետ պաշտոնապես դարձել է լեյբորիստ Սադիկ Խանը, ով պատմության մեջ կմտնի, որպես Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքի առաջին մուսուլման քաղաքապետ:

Պաշտոնական թվերով, Խանը ստացել է ձայների 44 տոկոսը, իսկ նրա հիմնական հակառակորդ մուլտիմիլիոնատեր Զակ Գոլդսմիթը՝ 35:

Հավելենք, որ արդեն նախկին քաղաքապետ Բորիս Ջոնսոնը, ով մնում է որպես  խորհրդարանի պատգամավորը, Մեծ Բրիտանիայի վարչապետի ամենահավանական թեկնածուն է և ամենայն հավանականությամբ հենց նա կփոխարինի Դևիդ Քեմերոնին:

Նույն շարքից