Հասարակություն 

Հայաստանում Ռուսաստանի դեսպանը չցանկացավ այսօր խոսել ղարաբաղյան հակամարտության մասին

Այսօր՝ մայիսի 9-ին, Հաղթանակի զբոսայգում, Հայաստանում ՌԴ դեսպան Իվան Վոլինկինը, լսելով Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու մասին հարցը, դժգոհ դեմք ընդունեց և նշեց, որ այսօր Հաղթանակի տոն է և առաջարկեց խոսել միայն այդ մասին՝ հավելելով, որ այդ տոնը Խորհրադային Միության նախկին երկրները միշտ տոնելու են միասին:

Ինչ վերաբերում է ղարաղբաղյան հակամարտությանը, նա ասաց, որ չի ցանկանում այսօր խոսել այդ մասին՝ ամեն դեպքում  նշելով, որ հարցը պետք է լուծվի խաղաղ ճանապարհով:

Նույն շարքից