Հասարակություն 

Սիրիական բանակը վերահսկում է Դեր Զորի Մահսանա շրջանը

Սիրիական բանակը Դեր Զորի մարզում «Իսլամական պետության» հետ բախումների արդյունքում վերահսկողություն է հաստատել Մահսանա շրջանի վրա՝ լուրջ վնասներ հասցնելով ահաբեկիչների հավաքատեղիներին:  Սիրիական ՍԱՆԱ գործակալությունը, բախումների ժամանակ տասնյակ ահաբեկիչներ են սպանվել, ոչնչացվել են նրանց զենքերը: Բախումներ են ընթացել նաև Բուլիլ և Տաբիա գյուղերում, որտեղ նույնպես մեծ թվով ահաբեկիչներ են սպանվել:


ԻՊ-ի հետ բախումներ են ընթացել Հոմսի աշ Շայիր գազային հանքավայրի մերձակայքում, որտեղ տասնյակ ահաբեկիչներ են սպանվել: Ազգային պաշտպանական ջոկատների հետ համագործակցելով՝ սիրիական բանակը Ռուսթան քաղաքում և Ղաջր Ամիր գյուղում ԻՊ-ի անդամների է ոչնչացրել:

 

Հալեպի Ջաբալ Սամաան գյուղում սիրիական օդուժի ռմբակոծության հետևանքով սպանվել է «Ջաբհա ան Նուսրա» ահաբեկչական խմբավորման ղեկավարներից Աբու Խադիջա ալ Ջոլանին: Նա պատասխանատու էր տասնյակ ահաբեկչությունների համար, որոնք իրականացվել են Հալեպի գյուղերում և գյուղաքաղաքներում:

 

Սիրիական Լաթաքիա քաղաքի բնակելի թաղամասերում հունվարի 26-ին 2 հրթիռ են ընկել, ինչի հետևանքով 1 երեխա զոհվել, ևս 7 խաղաղ բնակիչներ վիրավորվել են:

Նույն շարքից