Այսօր՝ մայիսի 9-ին, Հաղթանակի զբոսայգում լրագրողների հետ զրույցի ժամանակ ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը, պատասխանելով Հայաստանի կողմից Արցախը ճանաչելու մասին հարցին, ասաց, որ դա կախված է Հայաստանի և ԼՂՀ-ի միջև բանակցություններից, ինչպես նաև միջազգային հարթակում տեղի ունեցող զարգացումներից. «Պետք է նկատել, որ դա բավականին նուրբ հարց է: Այստեղ վախի հարց չկա: Միջազգային հանրությունը կիսում է մեր կարծիքը, ինչի մասին խոսում են եռանախագահող երկրների նախագահների 5 հայտարարությունները, որոնց Ադրբեջանը երբեք հղում չի անում: Հիշեցնեմ, որ և Ռուսաստանի, և ԱՄՆ-ի, և Ֆրանսիայի հայտարարություններում ասված է՝ գլխավոր հարցերից մեկը Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման հարցն է և այդ խնդիրը միշտ գտնվում է բանակցությունների կենտրոնում»: