Քաղաքական 

Ռուսաստանը «լևի՞» է զենք վաճառում Ադրբեջանին. «ՉԻ»

«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «Ցույց տվեք փաստաթղթեր, ցույց տվեք տվյալներ, որ Ռուսաստանը շարունակում է զենք վաճառել Ադրբեջանին»,-պատասխանելով լրագրողների հարցերին՝ ասել է Հայաստանում Ռուսաստանի դեսպան Իվան Վոլինկինը:

«ՉԻ» – Այստեղ երկու տարբերակ կա: Կամ դեսպան Վոլինկինը «սխալ է հանում» Ռուսաստանի փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինին (որովհետև հենց նա էր հայտարարել, որ Ռուսաստանը շարունակում է սահմանված ժամանակացույցով սպառազինություն վաճառել Ադրբեջանին), կամ էլ Ռուսաստանն այդ զենքը վաճառում է առանց փաստաթղթերի, այսինքն՝ «լևի», դրա համար էլ դեսպանը վստահ է, որ լրագրողները չեն կարող փաստաթղթեր ցույց տալ: Եվ նա միանգամայն իրավացի է, ռուսները հազիվ թե զենքի հաշիվ-ապրանքագրերից մեկական օրինակ էլ հայ լրագրողներին ուղարկեն»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Նույն շարքից