«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «Թերթն իր «Վերջինզանգյան դրամահավաք» հրապարակման մեջ անդրադարձել էր այն փաստին, որ Արտաշատի թիվ 4 դպրոցում վերջին զանգը կազմակերպելու համար 45 հազարական դրամ են հավաքում։ Նշել էինք, որ այդ գործառույթը վերապահված է վստահելի ծնողներին։
Երեկ «ՉԻ» լրագրողի հետ զրույցում դպրոցի ծնողկոմիտեի համանախագահ ներկայացող Քնարիկը բառացի սպառնացել է մեր լրագրողին՝ ասելով. «Եթե չբացահայտեք, թե ով ա Ձեզ ասել, մենք Ձեզ պատասխանատվության կենթարկենք»։ Ապա նա հավելել է. «Մեր դպրոցի համար մի հատ հոդված են գրել և տարածել են ամբողջ դպրոցում, ֆեյսբուքում և բոլոր ցանցերում։ Լուրեր են տարածել մեր դպրոցի մասին, թե վերջին զանգի կապակցությամբ մեր դպրոցում հավաքվում է մեծ գումար։ Բացարձակապես ոչ մի բառով, ոչ մի տառով չի համապատասխանում գրածը հավաքվող 45 հազար դրամ գումարին, ու դրա համար շատ մեծ աղմուկ է բարձրացել։ Էս երեք օր ա մենք ամբողջ ծնողներով, ամբողջ աշակերտներով 100 ծնող 100 աշակերտ ամբողջ դպրոցական կոլեկտիվը դպրոցում կռվի ու քաշքշուկների մեջ ենք։ Բոլորը ուզում են իմանալ, թէ ով ա՞ ասել ըտենց բան...»։
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում