Հասարակություն 

Ռուսաստանը և Չինաստանը տիեզերքից կարող են հարձակվել ԱՄՆ-ի վրա. The Washington Post

Պենտագոնում կարծում են, որ Ռուսաստանը և Չինաստանը տեխնոլոգիաներ են մշակում, որոնք թույլ կտան այդ երկրներին տիեզերքից հարձակվել ԱՄՆ-ի վրա, այս մասին հայտնում է The Washington Post-ը՝ հղում անելով իր աղբյուրին:

Չինովնիկների գնահատականներով, այդ տեխնոլոգիաները թույլ կտան շարքից հանել տիեզերքում ԱՄՆ-ի ունեցած անվտանգության ենթակառուցվածքները: Հենց դրանով է պայմանավորված, որ ամերիկյան կողմը նորանոր միլիարդներ է ներգրավում իր տեխնոլոգիաները զարգացնելու համար:

Պարբերականը գրում է, որ այս պահին ԱՄՆ համապատասխան ծառայությունները հատկապես ուշադրություն են դարձնում  ամերիկյան սպուտնիկների անվտանգություն ապահովելուն և հնարավոր հակառակորդներին հետևելուն:

Նույն շարքից