Թուրքիայի նախաագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայց է ներկայացրել գերմանական Axel Springer մեդիակոնցերնի ղեկավար Մաթթեաս Դեփֆների դեմ: Ինչպես հայտնում է Deuche Welle-ն, էրդողանին դուր չի եկել, որ վերջինս հրապարակայնորեն իր աջակցությունն է հայտնել կատակերգու Յան Բեմերմանին, ով եթերում Թուրքիայի նախագահի հասցեին վիրավորական բանաստեղծություն էր կարդացել:
Քյոլնի դատարանն արդեն հասկացնել է տվել, որ հայցը, ամենայն հավանականությամբ, չի բավարարվելու: Իսկ Էրդողանի ներկայացուցիչը հայտարարել է, որ դիելու են ավելի բարձր ատյաններին: