Քաղաքական 

ԱՄՆ ԶՈւ-ում մոռացել էին Հաղթանակի օրվա մասին

Մայիսի 9-ին Պենտագոնի մամուլի քարտուղար Փիթեր Կուկը ավանդական ճեպազրույցի ժամանակ որևէ բառ չի արտաբերել Երկրորդ համաշխարհային պատերազմում ֆաշիստական Գերմանիայի դեմ տոնած հաղթանակի մասին: Ավելի ուշ նա խոստովանել է, որ ուղղակի մոռացել է այդ մասին:

Ռուսական ԶԼՄ-ների փոխանցմամբ, Հաղթանակի օրվա մասին Կուկին հիշեցրել են լրագրողները, ինչի համար նա շնորհակալություն է հայտնել:

«Այսօր շատ իրադարձություններ են տեղի ունենում, և այս տարեդարձը մասին ես մոռացել էի: Սակայն ես տեսնում եմ, որ աշխարհում տոնակատարություններ են տեղի ունենում»,-ասել է նա՝ չշնորհավորելով ներկաներին:

 

Նույն շարքից