ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը և ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցը:
Ինչպես հայտնում են ՌԴ ԱԳՆ-ից, Լավրովն ու Քերին, քննարկված թեմաների շարքում խոսել են հակամարտության կարգավորման և այն հնարավոր քայլերի մասին, որոնք պետք է արվեն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից: