Քաղաքական 

Ռուսական զենքը կհասնի Արցախ. Վահրամ Բաղդասարյան

Այսօր՝ մայիսի 10-ին, խորհրդարանում լրագրողների հետ զրույցի ժամանակ ԱԺ Հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը, պատասխանելով ռուսական զենքի մասին հարցին և արձագանքելով ՌԴ դեսպանատան երկրորդ քարտուղարի հայտարարությանը,վստահություն հայտնեց, որ այդ զենքը կհասնի Ղարաբաղ:

Հանրապետական պատգամավորը խոսեց նաև օֆշորային սկանդալի և մասնավորապես այն մասին, որ ի հայտ եկած ցուցակում ՀՀ 37 քաղաքացու անուն կա: Նա նշեց, որ ուսումնասիրություններ են կատարվում, ուստի պետք չէ շտապողականություն ցուցաբերել և ենթադրություններ անել այս փուլում:

Հիշեցնենք, որ երեկ Հաղթանակի զբոսայգում ՌԴ դեսպանատան երկրորդ քարտուղարը լրագրողների հետ զրույցի ժամանակ հայտարարել է, թե ռուսական զենքը Արցախ չի գնա, քանի դեռ Հայաստանը չի ճանաչել ԼՂՀ-ն:

 

Նույն շարքից