«Լսելով ապրիլյան ռազմական գործողությունների ժամանակ զոհված Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի ծնողների եւ հարեւանների ցանկությունները՝ առաջարկում ենք Երեւանի Արաբկիր 45-րդ փողոցը կոչել հերոսի անունով:
Նման բանավոր առաջարկ ունենք նաեւ հերոսաբար զոհված Ուրֆանյան Արմենակի հարեւաններից. Արմենակը բնակվում էր Երեւանի Գաջեգործների 40 շենքի 16-րդ բնակարանում»:
Տիկին Բախշյանը հույս է հայտնել, որ առաջարկները հավանության կարժանանան նաեւ Երեւանի ավագանու մյուս երկու խմբակցությունների կողմից եւ առաջիկա ավագանու նիստում կդրվեն քվեարկության»,-ասված է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին ուղղված Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանի նամակում: