Գլխավոր Քաղաքականություն 

Եվրամիությունը և Թուրքիան չեղյալ են համարել մայիսի 13-ին նախատեսված կարևոր հանդիպումը

analitik.am

Եվրամիությունը և Թուրքիան չեղյալ են համարել մայիսի 13-ին նախատեսված բարձր մակարդակով հանդիպումը, որի ընթացքում, պետք է քննարկվեր նաև Թուրքիայի քաղաքացիների համար վիզային ռեժիմը դյուրացնելու հարցը: Այս մասին այսօր՝ մայիսի 10-ին, հայտնել է ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատու Ֆեդերիկա Մոգերինիի ներկայացուցիչ Մայա Կոսյանչիչը:

Նա լրագրողների հետ զրույցի ժամանակ նշել է, որ հանդիպումը հետաձգելու մասին որոշումը կայացվել է երկկողմ, իսկ թե երբ է տեղի ունենալու այդ հանդիպումը, դեռ հայտնի չէ:

Հավելենք, որ հանդիպումը չեղյալ համարելու պատճառների մասին ևս Կոսյանչիչը չի հայտնել:

 

Նույն շարքից