Հասարակություն 

Թուրքիայում այլևս չեն մեղադրում ռուսաստանցի օդաչուին սպանած Չելիկին

Թուրքիայի դատախազությունն այլևս մեղադրանք չունի  թուրքական օդուժի կողմից խոցված ռուսական ինքնաթիռի օդաչուի ենթադրյալ մարդասպան Ալպարսլան Չելիկի դեմ: Այս մասին հայտնում է  Daily Sabah-ը:

Նշվում է, որ մեղադրանքը հանվել է, քանի որ վերջինիս դեմ ապացույցներ չեն հայտնաբերվել:

Ամեն դեպքում մի հարցում Չելիկի վրայից մեղադրանքը չի հանվել. Նա դեռ կասկածվում  է անօրինական կերպով զենք պահելու մեջ:

Նույն շարքից