Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը որոշվելու է հակամարտության համապարփակ կարգավորման համատեսքտում: Նման հայտարարությամբ հանդես է եկել ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուոռլիքը՝ մեկնաբանելով Հայաստանի կողմից Արցախը ճանաչելու հնարավորության մասին հարցը: Իր պատասխանում ամերիկացի համանախագահը նաև օկուպացված տարածքներ է անվանել հայկական կողմի ազատագրած տարածքները: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին:
«Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը որոշվելու է հակամարտության համապարփակ կարգավորման համատեքստում, որտեղ տեղ է գտնելու նաև օկուպացված տարածքներն Ադրբեջանին վերադարձնելու հարցը: Որևէ երկիր չի ճանաչի Լեռնային Ղարաբաղը: Հակամարտության երկարատև կարգավորման համար մենք շարունակում ենք կոչ անել կողմերին բարի կամք դրսևորել և նստել բանակցային սեղանի շուրջ»,-ասել է Ուոռլիքը Тренд-ի հետ հարցազրույցի ժամանակ: