Քիչ առաջ ահազանգ է ստացվել ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն, որ Շենգավիթ վարչական շրջանում՝ Արտաշիսյան 39 շենքի բակում գտնվող ավտոտնակներից մեկում, կասկածելի հանգամանքներում մահացած անձ կա` հայտնում է shamshyan.com-ը: Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ մահացածը հանդիսանում էր նույն շենքի բնակիչ, 52-ամյա Գերման Ոսկանյանը, ում հարազատները օրեր առաջ ոստիկանության Շենգավիթի բաժնում հայտարարություն են տվել, որ նա հունվարի 25-ին տանից դուրս է եկել և չի վերադարձել:
18:00 Քիչ առաջ ֆոտոլրագրողը հայտնեց, որ հորի մեջ հայտնաբերվել է դին՝ թաղված վիճակում, իսկ ավտոտնակի մեջ՝ արյունոտ դանակներ, խոհանոցային մեծ դանակ («չափաջաղ»), որի վրա նույնպես առկա են արյան հետքեր: Արդեն փաստի առթիվ Շենգավիթի քննչական բաժնում հարուցվեց քրեական գործ՝ ՀՀ քր. օր.-ի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: