Հայաստան Քաղաքական 

Էդվարդ Նալբանդյանն ու Կարեն Միրզոյանը քննարկել են քառօրյա պատերազմի հետևանքների վերացմանն ուղղված քայլերը

Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ու Արցախի ԱԳ նախարար Կարեն Միրզոյանն այսօր՝ մայիսի 10-ին կայացած հանդիպմանը քննարկել են Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծած լայնածավալ ռազմական ագրեսիվ գործողությունների հետեւանքների վերացմանն ուղղված քայլերը։

ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայության փոխանցմամբ, այս համատեքստում մտքեր են փոխանակվել 1994թ. զինադադարի հաստատման եւ ամրապնդման շուրջ եռակողմ անժամկետ համաձայնագրերի անվերապահ կատարման, զինադադարի խախտումների հետաքննության մեխանիզմի ստեղծման շուրջ։

Զրուցակիցներն անդրադարձել են նաեւ Հայաստանի եւ Արցախի արտգործնախարարությունների միջեւ համագործակցության հարցերին։

Նույն շարքից