Գլխավոր Քաղաքականություն 

Հեռացված բարձրաստիճան զինվորականների պաշտոնները դեռ թափուր են. «Ժողովուրդ»

analitik.am

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ինչպես հայտնի է՝ երկու շաբաթ առաջ՝ ապրիլի 26-ին, Սերժ Սարգսյանը պաշտոնանկ արեց միանգամից երեք բարձրաստիճան գեներալների՝ ՀՀ ՊՆ նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի պետ Ալիկ Միրզաբեկյանին, որը նաև փոխնախարարի պաշտոն էր զբաղեցնում, ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի հետախուզության վարչության պետ Արշակ Կարապետյանին և ՀՀ ԶՈՒ կապի զորքերի պետ-կապի և ավտոմատացված կառավարման համակարգերի վարչության պետ Կոմիտաս Մուրադյանին: Այլ պայմաններում այս պաշտոնների թափուր մնալը գուցե տարակուսանքի տեղիք չտար: Սակայն չհայտարարված պատերազմի պայմաններում ՀՀ ԶՈՒ կարևորագույն պաշտոնների թափուր մնալը, մեղմ ասած, տարակուսելի է. ինչպե՞ս կարող է ԶՈՒ գլխավոր շտաբի հետախուզության վարչության պետ չունենալ այսօր»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Նույն շարքից