Գլխավոր Քաղաքականություն 

ՀՅԴ նոր պատգամավորը տեղավորվել է ոչ թե Արծվիկ Մինասյանի, այլ՝ Վահան Հովհաննիսյանի աշխատասենյակում. «Հրապարակ»

analitik.am

«Հրապարակ» թերթը գրում է. «Արծվիկ Մինասյանին փոխարինած նոր պատգամավոր Կարեն Շախմուրադյանը միակն էր ՀՅԴ խմբակցությունից, որ ներկա էր ու նախորդ անգամ կողմ քվեարկեց Մինասյանի բերած «Հրազդան-ցեմենտի» նախագծին: Սակայն Շախմուրադյանը «դեմ» է եղել պատգամավոր Արծվիկ Մինասյանի աշխատասենյակում նստելուն, որը գտնվում է ԱԺ շենքի հեռավոր մասում` նոր կորպուսում, շենքի անկյուններից մեկում:

Շախմուրադյանին տրամադրվել է պլենար դահլիճի մերձակայքում գտնվող սենյակներից մեկը, որը պատկանել է Վահան Հովհաննիսյանին, եղել է ՀՅԴ ֆրակցիայի սենյակը: Իսկ Արծվիկ Մինասյանի տարաբախտ սենյակն առայսօր դեռ դատարկ է, այնտեղ, հնարավոր է՝ փորձագետները նստեն:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Նույն շարքից