Գլխավոր Քաղաքականություն 

Լուրեր են շրջանառվում, որ Ծառուկյանի փեսան առաջիկայում պաշտոնանկ կարվի. «Ժողովուրդ»

analitik.am

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Կոտայքի մարզպետ Կարապետ Գուլոյանը արդեն մի քանի օր է՝ աշխատավայրում գրեթե չի լինում: Այս հանգամանքով պայմանավորված նրա ենթակաների և հրազդանցիների շրջանում լուրեր են սկսել շրջանառվել այն մասին, որ մարզպետն առաջիկայում պաշտոնանկ կարվի:

Նույնիսկ նշում են, թե նրան ինչ պաշտոնի են նշանակելու, ըստ այդ լուրերի՝ Գուլոյանին տեղափոխելու են «Գազպրոմ-Արմենիա»: «Ժողովուրդը»-ը երեկ փորձեց Կոտայքի մարզպետարանից ճշտել Կարապետ Գուլոյանի՝ այլ աշխատանքի տեղափոխվելու մասին լուրերը, սակայն մեզ պատասխանեցին, որ իրենք ոչ մի տեղեկություն չունեն և հրաժարվեցին այլ հարցերի պատասխանել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Նույն շարքից