Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ լրատվական գործակալությունը, Ֆրանսիան պետք է ոչ թե սառը պատերազմ հրահրի, այլ ստրատեգիական հարաբերություններ հաստատի Ռուսաստանի հետ:
Այդ մասին ճապոնական հայտնի «Ասահի» պարբերականին տրված հարցազրույցում հայտնել է ֆրանսիական «Ազգային Ճակատ» կուսակցության ղեկավար Մարին ԼԵ Պենը, Նշելով որ խոնարհվում է Ռուսաստանի առջեւ, որը Խորհրդային միության փլուզումից հետո կարողացավ վերականգնել տնտեսությունը:
«Ռուսաստանը, որ կառուցել է ամերիկյան մոդելից տարբերվող համակարգ՝ հզոր է ու նրա հետ պետք է ստրատեգիական հարաբերություններ հաստատել, որին հակառակ, ֆրանսիական իշխանությունները, գտնվելով ԱՄՆ ազդեցության տակ, վատթարացնում են Ռուսաստանի հետ հարբերությունները: Մենք Եմ-ից ոչ մի շահ չենք ստանում, բացի աճող գործազրկությունից, ինֆլյացիայից, գնաճից ու պարտքերից, մենք կորցրել ենք բյուջետային, ֆինանսական ու իրավական ինքնիշխանությունն ու զրկվել մեր ճակատագրի տերը լինելու իրավունքից: Չնայած քաղաքացիների դժգոհությանը, ամեն բան որոշում են ԵՄ-ի մի կույտ չինովնիկներ, որով քաղաքականությունը հանգեցնում է աղքատության ու հուսալքության»,- հայտարարել է Լե Պենը:
Հիշեցնենք, որ Մարին Լե Պենի «Ազգային ճակատ» կուսակցությունը Ֆրանսիայի 3 ազդեցիկ կուսակցությունների շարքում է եւ գնալով ամրապնդում է դիրքերը, իսկ 2014թ.-ի զգալի հաջողություններ է գրանցել տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում:
Լե Պենը հայտնի է ֆրանսիական կառավարության բաց քննադատություններով ու Պուտինին օժանդակելու դիրքորոշմամբ: