Հասարակություն Միջազգային 

Իսրայելը հրաժարվել է մասնակցել Ռուսաստանի դեմ կիրառվող պատժամիջոցներին

analitik.am

Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը, Իսրայելը արտաքին ճնշման չի ենթարկվում եւ մտադիր չէ Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ կիրառել:

Այդ մասին հայտնել է Իսրայելի արտգործնախարար Ավիգդոր Լիբերմանը, նշելով որ Իսրայելը երբեք չի ենթարկվում արտաքին ճնշումների ու չի միանալու ուեւէ պատժամիջոցների, երկկողմ հարաբերությունները Ռուսաստանի ու Մաքսային միության անդամ երկրների միջեւ շարունակվում են իրենց բնականոն հունով:

 

Նա ավելացրել է, որ Իսրայելը բարեդրացիական հարբերությունների մեջ է Ռուսաստանի ու Ուկրաինայի հետ, երկրում մեծ թիվ են կազմում այդ երկրներից Իսրայելում վերաբնակեցված քաղաքացիներն, ուստի անհրաժեշտ է, որ բոլորը հարգեն մեր որոշումն ու ուկրաինական հակամարտությունը լուծեն երկխոսության ու բանակցությունների արդյունքում:

Վերջում նա հույս է հայտնել, որ առաջիկայում բոլոր տարաձայնությունները Ռուսաստաի ու Ուկրաինայի միջեւ կհարթվեն:

 

 

 

 

 

Նույն շարքից