Գլխավոր Քաղաքականություն 

Ղարաբաղյան հակամարտության վերջնական կարգավորումը ամենևին հեշտ գործ չէ. Կազիմիրով. «Ժամանակ»

analitik.am

«Ժամանակ» թերթի զրուցակիցն է ռուս դիվանագետ, ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին համանախագահ, 1992–1996-ին ՌԴ միջնորդական առաքելության ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան Վլադիմիր Կազիմիրովը:

ԼՂՀ-ն որպես բանակցային լիիրավ կողմ բանակցությունների սեղանի շուրջ վերադարձնելու ի՞նչ հնարավորություններ եք տեսնում:

Լեռնային Ղարաբաղն ի սկզբանե հանդիսանում է այս հակամարտության կողմերից մեկը: Լեռնային Ղարաբաղի ճակատագիրն է դարձել հակամարտության սկզբնապատճառը: Ստեփանակերտը բանակցություններից դուրս մղելու փորձերը դատապարտված են ձախողման:

Ուշադրություն դարձրեք այն հանգամանքին, որ 1991-94 թթ. ռազմական գործողությունների ընթացքում Բաքուն ստիպված է եղել ավելի քան 10 անգամ պայմանավորվել և համաձայնություն ստորագրել հենց Ստեփանակերտի, ոչ թե Երևանի հետ՝ առաջնագծում իրադրության վերաբերյալ: Եղել է ընդամենը երեք փորձ՝ համաձայնագիր ստորագրելու Երևանի հետ՝ առանց Ստեփանակերտի մասնակցության, և բոլոր այդ փորձերը ձախողվել են: Այսօր Բաքուն խնամքով թաքցնում է այս փաստը:

Ինչպե՞ս եք ընդհանրապես պատկերացնում Ղարաբաղյան հակամարտության վերջնական կարգավորումը: Ունե՞ք արդյոք ինչ-որ բանաձև կամ հայեցակարգ, որի շնորհիվ հնարավոր կլինի հասնել հիմնախնդրի լուծմանը:

Ղարաբաղյան հակամարտության վերջնական կարգավորումը ամենևին հեշտ գործ չէ: Այդուհանդերձ, ես համոզված եմ, որ ավելի հեշտ է կարգավորմանը մոտենալ ուժի կիրառումը բացառելու ճանապարհով: Դրան կարելի է հասնել ուժի չկիրառման մասին համաձայնագրի միջոցով, որին Բաքուն ոչ մի կերպ չի համաձայնում: Բայց չէ՞ որ հենց դրանից հետո հակամարտության կողմերը կկարողանային անցնել մնացած վիճելի հարցերի առարկայական քննարկմանը և աստիճանական լուծմանը: Երբ վերանա պատերազմի սպառնալիքը, դրանից հետո իրատեսությունն ավելի շատ կլինի բոլոր հարցերում և քննարկման թեմաներում: Այլապես ստիպված կլինենք այս հարցի լուծումը փոխանցել հաջորդ սերունդներին»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Նույն շարքից