Հասարակություն 

Խոշոր բիզնեսը կիսակամավոր պարտավորություն է ստանձնել շահույթից որոշակի գումարներ հատկացնել բանակին. «ՀԺ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Խոշոր բիզնեսի մի քանի ներկայացուցիչներ մեզ հետ մասնավոր զրույցներում հաստատեցին, որ ապրիլյան հայտնի դեպքերից հետո իրենք կիսակամավոր պարտավորություն են ստանձնել շահույթներից որոշակի գումարներ հատկացնել բանակի կարիքներին։

Թե ինչպիսի ծավալների մասին և խոսքը, մեզ ճշտել չհաջողվեց, սակայն մեր զրուցակիցների գնահատմամբ խոսքը «բավականին շոշափելի գումարների մասին Է»։ Ստեղծված իրավիճակում սա, իհարկե, նորմալ է, սակայն սա չի կարող ունենալ երկարատև բնույթ և գաղափարախոսական տեսանկյունից էլ ճիշտ չէ»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Նույն շարքից