Երեկ՝ մայիսի 10-ին, Ստոկհոլմում տեղի ունեցավ «Եվրատեսիլ-2016» երգի միջազգային մրցույթի առաջին կիսաեզրափակիչը:
Արդեն հայտնել ենք այն մասին, որ Հայաստանի ներկայացուցիչ Իվետա Մուկուչյանը մրցույթի ժամանակ ծածանեց նաև Արցախի դրոշը, ինչը բնականաբար չէր կարող վրիպել լրագրողների աչքից, ուստի առաջին կիսաեզրափակիչից հետո տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ բնականաբար հարց պետք է հնչեր այդ մասին:
Պատասխանելով լրագրողներից մեկի ագրեսիվ հարցին, թե ինչու է ծածանել Արցախի դրոշը՝ Իվետան ասել է, որ դա արել է մարդկանց ուշադրությունը գոյություն ունեցող խնդրի վրա հրավիրելու համար, քանի որ խաղաղություն է ցանկանում Հայաստանին և ողջ աշխարհին: Մեր երգչուհին նաև նշել է, որ ծնվել է Գերմանիայում, սակայն հայ է և Հայաստանն իր սրտում է: