Գլխավոր Քաղաքականություն 

Թուրքիայի և Եվրամիության հարաբերություններն ավելի են վատանում

analitik.am

Եվրախորհրդարանի նախագահ Մարտին Շուլցը և ասսամբլեայի քաղաքական խմբակցությունների ղեկավարները դադարեցրելեն Թուրքիայի հետ վիզային ռեժիմը վերացնելու վերաբերյալ փաստաթղթի քննարկումները, այս մասին հայտնել է ԵԽ պատգամավոր Յուդիթ Սիպպելը:

«Շուլցն ասաց, որ մենք փաստաթուղթը կրկին կսկսենք քննարկել, երբ Թուրքիան կատարի բոլոր 72 պահանջները, որոնք մենք առաջ ենք քաշել»,-պատգամավորի խոսքերն է մեջբերում Euobserver-ը:

Այս որոշումը սվիններով է ընդունել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, ով նշել է, որ չի պատրաստվում փոխել իր հակաահաբեկչական օրենքները, ինչպես պահանջվում է՝ հավելելով, որ Թուրքիան գնում է իր ճանապարհով:

Նույն շարքից