Հասարակություն 

Սաուդյան Արաբիան հրաժարվել է միայնակ կարգավորել նավթի շուկան

 

Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը, նավթի գների հետագա անկման դեպքում Սաուդյան Արաբիան չի պատրաստվում միայնակ կարգավորել նավթի շուկայական գները:

Այդ մասին հայտարարել է երկրի   Saudi Arabian Oil (Aramco) նավթաարդյունաբերական պետական կոնցեռնի ղեկավար Հալիդ ալ-Ֆալիհը, նշելով որ շուկան կառավարվում է առաջարկի ու պահանջարկի բալանսների տնտեսագիտական օրենքներով, ուստի Սաուդյան Արաբիան միայնակ չի կարող կարգավորել այդ բալանսը:

 

Նախօրեին սաուդյան նոր թագավոր Աբդուլ-Ազիզը հայտարարել էր, որ երկիրը շարունակելու է պահպանել նավթի արդյունահանման նախկին ծավալները, ինչը հանգեցնում է նավթի գների նվազեցմանը:

Իր հերթին Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն կարծիք էր հայտնել, որ առաջիկայում նավթի գները չի հասնելու 100 դոլարի սահմանին:

Միաժամանակ իտալական Eni  նավթագազային կոնցեռնի զեկավար Կլայուդիո Դեսկալցին հայտարարել էր, որ առաջիկա 3-4 տարների ժամանակահատվածում նավթի գները հնարավոր է բարձրանան մինչեւ 100 դոլարի սահմանը, իսկ Իրաքի նավթի նախարարի կարծիքով սեւ վառելիքը այլեւս ներկա գներց չի նվազելու:

 

Նույն շարքից