Գլխավոր Քաղաքականություն 

Հովիկ Աբրահամյանը վաղը հանդես է գալու հայտարարությամբ

analitik.am

Այսօր՝ մայիսի 11-ին, «Հազարամյակի զարգացման նպատակների իրականացման առաջընթացի գնահատում և Կայուն զարգացման օրակարգ 2030» զեկույցի ներկայացումանը  լրագրողների հետ զրույցի ժամանակ  ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, պատասխանելով այն հարցին, թե ինչու է ուշանում Հայաստանի և Արցախի միջև ռազմական փոխօգնության մասին պայմանագիրը, նշեց, որ հարցը քննարկման փուլում է և ուշացման մասին խոսել պետք չէ:

Արցախը ճանաչելու մասին հարցին պատասխանելիս, նա ասաց, որ դա տեղի կունենա, եթե Ադրբեջանը շարունակի իր ոտնձգությունները, իսկ այս պահին դրա անհնրաժեշտությունը չկա:

Ինչ վերաբերում է Ռուսաստանի կողմից Ադրբեջանին վաճառվող զենքի թեմային, Աբրահամյանն ասաց, որ մի քանի անգամ հայաստանյան իշխանություններն իրենց դիրքորոշումն արտահայտել են, և որևէ փոփոխություն չկա այդ դիրքորոշման մեջ. «Ուղղակի մենք հիմա երկու կարևոր գործով ենք զբաղված՝ տնտեսության զարգացումով և որոշ քայլեր ենք ձեռնարկում ու վաղը կառավարության նիստին ես  հանդես կգամ հայտարարությամբ»:

Նույն շարքից