Հասարակություն 

Զոհված և վիրավոր զինծառայողների ընտանիքներին պետք է ապահովել բնակարաններով

«Նախորդ գործակարգավարական խորհրդակցության ժամանակ հայտարարեցիք, որ ապրիլին զոհված երևանաբնակ 3 զինծառայողների ընտանիքներին բնակարան նվիրելու նախագծերը կներկայացվեն ավագանու առաջիկա նիստում: Ապրիլին ռազմական գործողությունների ժամանակ զոհված երևանաբնակ զինծառայողների մասին ինձ տրամադրված տեղեկանքի համաձայն՝ իսկապես 3 զինծառայողների ընտանիքների վերաբերյալ կա նշում՝ «ապրում են վարձով», սակայն դիմել եմ նաև 4-րդի՝ ժամկետային զինծառայող Գրիգոր Հարությունյանի ընտանիքի համար, ովքեր ապրում են Գաջեգործների փողոցի վրա գտնվող կիսախարխուլ հանրակացարանում, տրամադրել եմ նաև տան վիճակը փաստող բոլոր լուսանկարները»,- ասում է տիկին Բախշյանը նամակում՝ ակնկալելով քննարկել նաև վերջինիս ընտանիքին բնակարան հատկացնելու հարցը:

«Հույս ունեի, որ այսօրվա գործակարգավարական խորհրդակցության ժամանակ Ձեր կողմից կլիներ նաև վիրավորված ու հաշմանդամ դարձած զինծառայողների ընտանիքներին բնակարանով ապահովելու վերաբերյալ հանձնարարական, որովհետև Ձեր տրամադրած՝ երևանաբնակ վիրավոր զինծառայողների մասին 06.05.2016թ. հ.04/5-25598հ թվակիր տեղեկանքում կան վարձով ապրող երկու զինծառայողի ընտանիքներ. կապիտան Արամ Աբրահամյան, ում կինը 3-րդ բալիկին է սպասում և հատուկ նշանակության ջոկատային Հայկ Սեխիլյան, ով երկու զավակի հայր է, ունի ողնուղեղի վնասվածք ու ակնհայտորեն դարձել է հաշմանդամ, լավագույն դեպքում կարող է տեղաշարժվել անվասայլակով:

Կարծում եմ՝ այս ընտանիքներին բնակարանով ապահովելու խնդիրը նույնպես պետք է գտնվի Ձեր և Երևանի ավագանու ուշադրության կենտրոնում ու նրանք ևս պետք է ապահովվեն բնակարանով»,-ասված է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին ուղղված Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանի դիմումում:

Նույն շարքից