Հասարակություն Միջազգային 

Հաղթանակի 70-ամյակի կապակցությամբ Չինաստանում կազմակերպվելու է զորահանդես

analitik.am

Ինչպես հաղորդում է Ռիա Նովոստի գործակալությունը, Երկրորդ համաշխարհային պատերազմի հաղթանակի 70-ամյակի կապակցությամբ Չիաստանում կանցկացվի զորահանդես:

Այդ մասին հայտնել է Չինաստանի անվտանգության կոմիտեի նախագահի տեղակալ Ֆու Չզնուհան, նշելով որ հանդիսությունը տեղի է ունենալու երկրի մայրաքաղաք Պեկինում, որին մասնակցելու են մի շարք երկրների պատվիրակություններ:

Հանդիսությանը մասնակցելու է նաեւ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, ինչից հետո, իր հերթին Չինաստանի լիդեր Սի Ցզինպինը կայցելի Մոսկվա:

ՉԺՀ-ի կազմավորման պատմությունում սա հաղթանակի կապակցությամբ կազմակերպվող առաջին մասշտաբային զորահանդեսն է:

 

Հիշեցնենք, որ վերջին շրջանում Չինաստանի հարեւան Ճապոնիայում սկսվել է երկրի ռազմականացման գորժընթացը, ավելացվել են բյուջեի ռազմական ծախսեր, ուստի Չինաստանը, նման զորահանդես կազմակերպելով, նպատակ է հետապնդում իր հարեւանին ցույտ տալ իր ռազմական պոտենցիալն ու ապացուցել, որ երկիրը պատրաստ է յուրաքանչյուր մարտահրավերի:

 

 

Նույն շարքից