Գլխավոր Քաղաքականություն 

Լավրովն ու Քերին կրկին խոսել են ղարաբաղյան հակամարտության մասին

analitik.am

Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովը և ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում խոսել են նաև ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղիների մասին: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը:

ՌԴ արտգործնախարարությունից տեղեկացնում են, որ հեռախոսազրույցը տեղի է ունեցել ամերիկյան կողմի նախաձեռնությամբ, իսկ հիմնական թեման եղել է Սիրիայի հակամարտությունը, սակայն խոսվել է նաև ղարաբաղյան և պաղեստինա-իսրայելական հակամարտությունների մասին:

Նույն շարքից