Այսօր՝ մայիսի 11-ին, լրագրողների հետ զրույցի ժամանակ ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը, արձագանքելով ՀՀ ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանի այն խոսքին, թե Հայաստանը քոսոտ երկիր է, ասաց, որ մենք փոքր, բայց հպարտ երկիր ենք, մեր երկրում միշտ կատարվել և կատարվում են բաներ, որոնք իրավունք էն տալիս մեզ քաղաքակարթության մեջ մեր հստակ տեղն ունենալ. «Երևի թե նա այլ բան է նկատի ունեցել: Հավանաբար ցանկացել է ասել, որ զենքի արտադրությամբ զբաղվում են գերտերությունները և փոքր երկրների համար շատ դժվար է զենքի կամ զինատեսակի մի ամբողջական ցիկլ ունենալ»:
Մկրտչյանն ասաց, որ Հայաստանը քոսոտ երկիր չէ, և մենք կարող ենք կրկին ունենալ ռազմաարդյունաբերական համալիր՝ մեր դաշնակիցների հետ մասնակցելով զենք արտադրելուն: