Հասարակություն 

Հունաստանում կայացել է նոր կառավարության երդմնակալության արարողությունը

Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը, Հունաստանում նախագահ Կապոլոս Պապուլյասի ներկայությամբ կայացել է նոր կառավարության երդմնակալության արարողությունը:

Նախկին կառավարության անդամների զգալի մասը նախագահական պալատ էին եկել առանց փողկապների: Նրանք հետեւել էին վարչապետ Ալեքսիս Ցիպրասի օրինակին, ով երդվել էր հավատարիմ մնալ Հունաստանի սահմանադրությանը:

Նոր կառավարությունում ընդգրկվել են 10 նախարարներ: Մասնավորապես նոր ֆինանսների նախարար է նշանակվել Յանիս Վարուֆակիսն, ով 2004-2006թթ-ին նախագահ Գեորգիոս Պապանդրեուի խորհրդականն էր եղել:

Փոխվարչապետի պաշտոնում նշանակվել է պատգամավոր Յանիս Դրագասակիսը, ով կվարի նաեւ բանակցությունները Եվրոկոմիտեի հետ:

Երկրի Էկոնոմիկայի ու տուրիզմի նախարարությունը կգլխավորի Յորգաս Ստատակիսը:

 

 

 

Նույն շարքից