Այսօր՝ մայիսի 11-ին, լրագրողների հետ զրույցի ժամանակ ԱԺ Դաշնակցություն խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը, խոսելով ՀՀ նախկին վարչապետ, ԱԺ պատգամավոր Հրանտ Բագրատյանի այն հայտարարության մասին, որ Հայաստանը միջուկային զենք ունի, ասաց, որ վերջինս լուրջ մարդ է և, եթե նման բան է ասում, ուրեմ մի բան գիտի. «Նա վարչապետ է եղել և հնարավոր է ունի բավականին լուրջ ինֆրոմացիա, որը հասանալի չէ մյուսներին»:
Ռուստամյանի խոսքերով, եթե ադրբեջանը վայնասուն է բարձարնցում, դրանից առաջ պետք է մտածի իր քայլերի մասին թող. «Նրանք զանգվածային ոչնչացման նպատակով զենքեր արդեն կիրառում են, սպառնում են մեզ՝ չունենալով դրա համար հիմք, իրավունք և հնարավորւթյուն: Իսկ Հայաստանը պետք է մտածի իր պաշտպանությունն ամրացնելու մասին և դա իրականացնի բոլոր հնարավոր միջոցներով»:
Պատգամավորը նշեց, որ այսօր մեր առջև հստակ սպառնալիք է կանգնած, ինչը տեսնում է ամբողջ աշխարհը, բայց լռում է. «Մենք կարող ենք մտածել, որ նույն Ադրբեջանը Թուրքիայի հետ նոր ավանտյուրա կսկսի, որն այս անգամ շատ ավելի ծանր հետևանքներ կունենա»:
Այն դիտարկմանը, որ տարբեր կառույցներ կարող են Հայաստանում ստուգումներ սկսել, Ռուստամյանն ասաց՝ թող ստուգեն. «Թող ստուգեն նաև զենքի բալանսը, որը լրջորեն խախտված է ի օգուտ Ադրբեջանի, ինչի մասին մենք բազմիցս ասել ենք»: