Հասարակություն 

Ֆրանսիայիում օդանավեր են բախվել իրար

Այսօր՝ մայիսի 11-ին, առավոտյան Փարիզի Շառլ դը Գոլի անվան օդանավակայանում միմյանց են բախվել Air France ավիաընկերության երկու օդանավեր: Հայտնվում է, որ օդանավերից մեկը պատրաստվել է թռչել Թունիս, իսկ մյուսը շարժվելիս է եղել դեպի կայանատեղի:

Թունիս թռչել պատրաստվող օդանավում 58 ուղևոր է եղել, մյուսում՝ միայն օդաչուն:

Բարեբախտաբար ուղևորներից որևէ մեկը չի տուժել, իսկ ինչ վերաբերվում է օդանավերին, դրանք լրջորեն չեն վնասվել, սակայն շարքից դուրս են եկել:

Նույն շարքից