Գլխավոր Քաղաքականություն 

Ժամանակն է, որ Եվրոպան Էրդողանի մասին ասի այն, ինչ մտածում է. Deutsche Welle

analitik.am

Էրդողանն իրեն դրսևորել է որպես շանտաժիստ և սադրող,  Եվրոպայի համար վրա է հասել այն պահը, երբ այլևս պետք չէ նրան ընդառաջ գնալ, գրում է Deutsche Welle-ի վերլուծաբան Բարբարա Վեզելը:

«Ժամանակն է այդ համարյա բռնապետին ասել այն, ինչ մտածում ենք նրա մասին: Դա ապետք է անել բարձրաձայն և հստակ»,-կարծում է նա:

Նրա խոսքերով, Բրյուսելի և Անկարայի միջև  համաձայնագիրը, որը հենց սկզբից Էրդողանին թույլ տվեց շանտաժ անել, կարելի է համարել տապալված:

Վեզելը կարծում է, որ Էրդողանը Եվրոպային ամենաստոր ձևով սպառնում էր դեռ ձմռանը, երբ խոսում էր սահմանները փախստականների առջև բացելու մասին, և հենց այն ժամանակ կարելի էր հասկանալ, թե ինչ կա նրա գլխում:

«Նա վստահ է, որ քաղաքական լծակներն իր ձեռքում են գտնվում և գործում է առանց ամաչելու: Էրդողանը շարունակում է շահագործել եվրոպացիների համբերությունը՝ փորձելով հասկանալ, թե մինչև երբ վերջիններս աճուրդի առարկա կդարձնեն իրենց արժեքները: Էրդողանի նման մարդկանց հետ պայմանավորվածություններ ձեռք բերել պետք չէ: Մինչև այսօր Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հույսեր էր կապում վարչապետ Դավութօլղուի հետ, սակայն արդեն պարզ է, որ նա սխալվել է: Եվրոպան չպետք է առանց վիզային ռեժիմ ստեղծի Թուրքիայի համար: Դրա մասին առհասարակ խոսք չի կարող լինել»,-գրում է Վեզելը՝ հավելելով, որ Եվրոպան պետք է այլ ուղիներ որոնի միգրացիոն ճգնաժամից դուրս գալու համար:

Նույն շարքից