Հասարակություն Միջազգային 

Ֆիդել Կաստրոն կրկին չի հավատում ԱՄՆ-ին

analitik.am

 

Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը, Կուբայի նախկին նախագահ Ֆիդել Կաստրոն կուբացի ուսանողներին ուղղված նամակում մեկնաբանել է Հավանայի ու Վաշինգտոնի միջեւ հարաբերությունների կարգավորմանն ուղղված նախաձեռնությունը:

Կուբայական 88-ամյա գործիչը հայտնել է, որ կրկին չի հավատում ԱՄՆ-ի խոստումներին:

«Չեմ հավատում միացյալ նահանգներին ու չեմ վստահում նրա քաղաքականությանը, ուստի ոչ մի բառ չեմ փոխանակել ԱՄՆ ներկայացուցիչների հետ: Սակայն, դա չի նշանակում, որ Կուբան կհրաժարվի խնդրի կարգավորման խաղաղ ճանապարհից, խաղաղության պաշտպանությունն երկրի յուրաքանչյուր քաղաքացու պարտականությունն է, մենք միշտ կպաշտպանենք ժողովուրդների միջեւ համերաշխության ու համագործակցության դրույթները»,-ասել է Կաստրոն:

 

Հիշեցնենք, որ 2014թ.-ի դեկտեմբերին ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հանդես էր եկել երկու երկրների միջեւ լարվածություը թուլացնելու ու Կուբայի նկատմամբ առեւտրական բլոկադան վերացնելու նախաձեռնությամբ: Հավանայում տեղի ունեցած երկկողմ բանակցություններից հետո, Կուբայի իշխանությունները բանտերից ազատ էին արձակել շուրջ 53 քաղբանտարկյալների:

Նույն շարքից