Հասարակություն Միջազգային 

Լուգանսկի հրետակոծությունից տուժել է 11 խաղաղ բնակիչ

analitik.am

Ինչպես հաղորդում է Ռիա Նովոստի գործակալությունը, ուկրաինական հրետանու հրետակոծության հերեւանքով Լուգանսկում տուժել է առնվազն 11 խաղաղ բնակիչ:

Այդ մասին հայտնել են Լուգանսկի ինքնահռչակ հանրապետության մամուլի ծառայությունից, նշելով որ Լուգանսկը հրթիռակոծվել է Ուրագան կրակային համակարգերից: Միաժամանակ ԼԺՀ առողջապահության նախարար Լարիսա Հայրապետյանը տեղեկացրել է, որ ռմբակոծությունից տուժել է 26 խաղաղ բնակիչ:

Լուգանսկի հանրապետության իշխանությունները հանդես են եկել հայտարարությամբ՝ պահանջելով միջազգային հանրությանը դատապարտել Լուգանսկի հրետակոծությունը:

Հիշեցնենք, որ ՄԱԿ-ի տվյալներով հակամարտության գոտում զոհվել է ավելի քան 5 հազար խաղաղ բնակիչ, շուրջ 1,5 միլիոն մարդ լքել է իր մշտական բնակության վայրը:

Նույն շարքից