Ինչպես հաղորդում է Ռիա Նովոստի գործակալությունը, շարունակվող ռազմական գործողությունների հետեւանքով Դոնբասի ավելի քան 11 խոշոր բնակավայրեր մնացել են առանց ջրի:
Սեվերսկի Դոնեցկ ջրամբարը, որտեղից սնուցվում է շրջանի զգալի հատվածի ջրամատակարարումը, ռազմական գործողությունների ու հրետակոծության հետեւանքով շարքից դուրս է եկել, իսկ վթարային հաշվարկները չդադարող ռմբակոծությունների պայմաններում չեն կարողանում վերացնել վթարի հետեւանքներն:
Բացի այդ հոսանքազրմվել է Հարավ-Դոնբասյան հիդրոէլեկտրակայանը:
Արդյունքում առանց ջրի են մնացել Ուկրաինսկ, Գորնյակ, Սելեդիվո, Ալեքսանդրովկա ու միշարք այլ խոշոր քաղաքներ:
Տեղի բնակիչները ստիպված են ձյուն հավաքել ու այն եռացնելուց հետո օգտագործել