Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը, Սաուդյան Արաբիայի նոր թագավոր Սալման իբն Աբդելը Էր-Ռիադում ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ բանակցություններում վստահեցրել է, որ կշարունակի ներկա նավթային քաղաքականությունն ու չի նվազեցնի նավթի հանույթը:
Բանակցությունների ընթացքում կողմերը չեն քննարկել նավթի գները, խոսվել է Սաուդյան Արաբիայում մարդու իրավունքների պաշտպանության հիմնահարցերի մասին:
Հիշեցնենք, որ Հնդկաստան կատարած պաշտոնական այցից անմիջապես հետո ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման նախկին թագավորի մահվան կապակցությամբ ժամանել էր Էր-Ռիադ՝ իր ցավակցությունը հայտնելու սաուդյան ժողովրդին: