Գլխավոր Քաղաքականություն 

ԵԽԽՎ համազեկուցողները խոստումներ են տվել Արցախի հարցում

analitik.am

Այսօր՝ մայիսի 11-ին, խորհրդարանում լրագրողների հետ զրույցի ժամանակ ԱԺ պատգամավոր Թևան Պողոսյանը հայտնեց, որ Հայաստանում այցով գտնվող ԵԽԽՎ համազեկուցողներ Ալան Միլի և Ջուզեպպե Գալատիի հետ հանդիպման ժամանակ  հիշեցրել է իր այն խոսքերի մասին, որ պետք չէ ղարաբաղյան հակամարտությանը մատների արանքով նայել, հակառակ դեպքում կարող է իրավիճակը կտրուկ սրվել, ինչն էլ տեղի ունեցավ ապրիլի սկզզբներին:

Պողոսյանը նշեց, որ կոչ է արել գոնե այսուհետ հավասարության նշան չդնել և հանդես գալ ավելի հասցեական հայտարարություններով, ինչին ի պատասխան ԵԽԽՎ համազեկուցողները ասել են, որ կփորձեն  ավելի տարբերակված մոտեցում ցուցաբերել:

Իր հերթին հանդիպմանը մասնակցած ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ համազեկուցողներին խորհուրդ է տվել այցելել Արցախ և տեսնել, թե ինչ է կատարվում, իսկ եթե չեն էլ այցելում, պետք է օբյեկտիվ գնահատականներ տան, թե ով է սկսել մարտական գործողությունները. «Բոլորն էլ գիտեն, որ Ադրբեջանն է սկսել պատերազմական գործողությունները, քանի որ հայկական կողմին պատերազմ պետք չէ»:

Նշենք, որ ԵԽԽՎ համազեկուցողները Հայաստան են այցելել մեր երկրի կողմից ստանձնած պարտավորությունների իրականացման մոնիթորինգ իրականացնելու համար:

Նույն շարքից