Հասարակություն 

Լուգանսկի հանրապետությունը ճանաչել է Հարավային Օսիայի անկախությունը

Ինչպես հաղորդում է Ռիա Նովոստի գործակալությունը,ինքնահռչակ Լուգանսկի ժողովրդական հանրապետության Ժողովրդական խորհուրդը որոշում է ընդունել Հարավային Օսիայի անկախութան ճանաչման մասին: Լուգանսկի հանրապետությունը մտադիր է դիվանագիտական հարաբերություններ հաստատել  Հարավային Օսիայի հետ:

 Ավելի վաղ Հարավային Օսիայի հետ դիվանագիտական հարաբերություններ է հաստատել ԼԺՀ-ի հարևան, ինքնահռչակ Դոնեցկի ժողովրդական հանրապետությունը : Դոնեցկում հույս են հայտնել, որ իրենք նույնպես ճանաչում կստանան Աբխազիայի կողմից:

Հիշեցնենք, որ Հարավային Օսիայի անկախությունը ճանաչել են Ռուսաստանը, Նիկարագուան, Վենեսուելան, Նաուրուն, Վանուատուն ու Տուվա 

 

Նույն շարքից