Ինչպես տեղեկացնում է ՏԱՍՍ գործակալությունը, Մոսկվայում կարդացել են են Ուկրաիայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի պատասխանը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հղած նամակին, որում առաջարկներ է ներկայացվել Դոնբասում իրավիճակի կարգավորման մասին:
Այս մասին հայտնել է Ռուսաստանի նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը. «Ստացել և ուսումնասիրել ենք»: Պեսկովը հրաժարվել է խոսել Ուկրաինայի նախագահի ուղերձին Մոսկվայի արձագանքի, ինչպես նաև նամակի մանրամասների մասին:
Հիշեցնենք, որ Պորոշենկոն պատասխան նամակը հղել է հունվարի 25-ին: Դրանում նա պահանջել է կրակի դադարեցնել աշխարհազորայինների կողմից իրականացվող ռազմական գործողություններն ու հետամոտ լինել Մինսկյան համաձայնագրերի կատարմանը, ինչպես նաև ազատ արձակել ռուսական մեկուսարանում պահվող ուկրաինուհի օդաչու Նադեժդա Սավչենկոյին: