Առողջապահություն Հասարակություն 

Աբովյանում հղի կին է մահացել

Մի քանի օր առաջ Աբովյանում հղի կին է մահացել։ «Էրեբունի» ԲԿ կենտրոնի տնօրեն Միքայել Մանուկյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշել է, որ մոտ երեք-չորս շաբաթ առաջ «Սլավ-Մեդ» բուժկենտրոնից «Էրեբունի» բուժկենտրոն են տեղափոխել հղի կնոջը, որի մոտ տուբերկուլյոզ է ախտորոշվել։

Ըստ Մանուկյանի, հղի կինը իրենց մոտ մնացել է երեք օր։ Պտուղը մահացած է եղել, այն հեռացրել են, իսկ հղիին տեղափոխել են Աբովյան քաղաքում գտնվող տուբերկուլյոզի կենտրոն, որտեղ էլ օրեր առաջ կինը մահացել է։

Նույն շարքից