Քաղաքական 

Բաբայանի կուսակցությունը հակընդդեմ «հայց» է Վարդան Մինասիչին՝ կուսակցության գաղափարը փչացնելու համար. «Հրապարակ»

«Հրապարակ»  թերթը գրում է. «Հունիսի կեսերին նախատեսված են միանգամից ԲՀԿ-ական ծագմամբ երկու նորաստեղծ կուսակցությունների համագումարներ՝ Վարդան Օսկանյանի «Համախմբման» և Վահան Բաբայանի «Ռեֆորմիստների»։

Ըստ թերթի աղբյուրների՝ Վահան Բաբայանի կուսակցությունը հակընդդեմ «հայց» է Վարդան Մինասիչին՝ կուսակցության գաղափարը փչացնելու-անլրջացնելու համար։

Այդպե՞ս է, լրագրողը հարցրել  է  Վահան Բաբայանին։ «Մենք որևէ մեկին ընդդեմ կուսակցություն չենք, մենք «հանուն» ենք»։

-Հանուն ո՞ւմ եք։ «Հանուն բարեկեցության, հանուն աղքատության վերացման»։

-Բա «հանուն հայրենիքի՞ն»–ը։ «Այո, հանուն հայրենիքի»»։

Առավել մանրասմասն՝ թերթի այսօրվա համարում

Նույն շարքից