«Հայոց աշխարհ» թերթը գրում է. «Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանը, անդրադառնալով ուղևորափոխադրումների վիճակին, նշել է, որ երթուղիներ սպասարկող մի քանի ընկերություններ սնանկացման եզրին են հայտնվել՝ չկարողանալով համապատասխան եկամուտներ ապահովել:
Ըստ վարչության պետի՝ աստիճանաբար այդ երթուղիները կարող են փակվել և կաթվածահար անել մայրաքաղաքի ամբողջ հասարակական տրանսպորտային համակարգը: Նրա տեղեկացմամբ՝ արդեն որոշ երթուղիներ դադարել են գործել, իսկ վերջերս քաղաքապետարանը ստիպված եղավ վերանայել տրանսպորտի բաշխման ցանցը և սպասարկումից հրաժարված 53 համարի միկրոավտոբուսային երթուղին փոխարինել մեկ այլ սպասարկողով»։
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում