Գլխավոր Հասարակություն 

Ինչպես են որոշ բարձրաստիճան զինվորականներ միլիոնների տեր դառնում. «Ժողովուրդ»

analitik.am

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ինչպես հայտնի է՝ երկու շաբաթ առաջ՝ ապրիլի 26-ին, Սերժ Սարգսյանը պաշտոնանկ արեց միանգամից երեք բարձրաստիճան գեներալների:

Դեռևս 2016 թվականի մարտի 21-ին հայտնի դարձավ, որ կալանավորվել են ՀՀ ՊՆ վերահսկիչ վարչության ընդհանուր վերահսկման բաժնի պետ, գնդապետ Սամվել Խաչատրյանը՝ առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու մեղադրանքով, և ՀՀ ՊՆ նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի տեխնիկական ապահովման գլխավոր մասնագետ Արսեն Ղարիբջանյանը՝ առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալուն օժանդակելու համար։

Այս հրապարակումից գրեթե մեկ ամիս հետո՝ ապրիլի 26-ին, Սերժ Սարգսյանը աշխատանքից ազատեց ՊՆ փոխնախարար-նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի պետ Ալիկ Միրզաբեկյանին։ Ստացվում է, որ Արսեն Ղարիբջանյանը կալանավորված Է, իսկ, ահա, նրա վերադաս Ալիկ Միրզաբեկյաևը ընդամենը աշխատանքից ազատված։

Իսկ ինչ Էր արել Ալիկ Միրզաբեկյանի ենթակայության տակ գործող գլխավոր մասնագետ Ղարիբջանյանը։ Պարզվում է, որ ՀՀ ՊՆ վերահսկիչ վարչության ընդհանուր վերահսկման բաժնի պետ, գնդապետ Սամվել Խաչատրյանը տեղեկացել Է, որ ՍՊԸ-ներից մեկը Պն-ին ապրանքը վաճառել է թանկ գնով։ Ավելին՝ վերջինս իր վերադասից կոնկրետ հանձնարարական է ստացել՝ ստուգել ՍՊԸ-ի գործողությունները։ Եվ, ըստ Էության, վերջինս բացահայտել Է, որ իսկապես ՍՊԸ-ն ապրանքը ՊՆ-ին թանկ գնով Է վաճառել, և որպեսզի ՍՊԸ-ի ղեկավարությունը իրավապահների ձեռքը չհայտնվի, որոշել Է նրանցից 5 միլիոն դրամ կաշառք վերցնել»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Նույն շարքից